Առողջապահություն 4.2010
Անկանոն սեռական կյանքի հետեվանքները

Հարգելի խմբագրություն
Միշտ կարդում եմ ձեր հանդեսը, հատկապես սեռական առողջությանը վերաբերող հոդվածները: Ինձ մի հարց է հուզում. զուգընկերս երկար ժամանակով մեկնել է արտերկիր: Սկզբում ես հանգիստ վերաբերվեցի մեր ժամանակավոր բաժանմանը, սակայն հիմա շատ եմ զգում նրա կարիքը, նաև լսել եմ, որ սեռական կյանքում երկարատև ընդմիջումը կարող է վատ անդրադառնալ առողջության վրա: Արդյո՞ք դա այդպես է:
Կ. Հակոբյան
Երբեմն սեռական կյանքը ժամանակավորապես ընդմիջվում է. ամուսինը (զուգընկերը) արտասահմանում է, այս կամ այն հիվանդության պատճառով սեքսն անհնարին է դառնում և այլն: Եվ հանկարծ հայտնվում է «իրազեկ ու հոգատար» ընկերուհին և հայտնում, որ սեքսի բացակայությունը կամ անկանոն սեռական կյանքը վատ են անդրադառնում հոգեկան և ֆիզիկական առողջության վրա: Դուրս եք գալիս փողոց և տեսնում, որ գովազդային պաստառի վրա տղամարդը ջերմորեն գրկել է կնոջը: Միացնում եք հեռուստացույցը, իսկ այնտեղ անկողնային տեսարան է: Այնպիսի տպավորություն է, կարծես ողջ աշխարհը սեքսով է զբաղվում, իսկ ձեր սեռական կյանքի գույները խամրել են և ամեն ինչ անկանոն է, «անշունչ»: Նման դեպքում զուգընկեր չունեցող կինը հաճախ անլիարժեքության զգացում է ունենում, մտածելով, որ ինքն այնպիսին չէ, ինչպես բոլորը... Բայց ինչո՞վ է վտանգավոր անկանոն սեռական կյանքը: Փորձենք պարզել...
Չկարգավորված սեռական կյանքի և օրգազմ չզգալու հետևանքով կնոջ մոտ կարող են առաջանալ մի շարք ախտաբանական երևույթներ:
- Սեռական սառնություն
Նորմալ սեռական ցանկություն ունեցող կինը երկար ժամանակ սեռական բավարարվածություն չստանալու և օրգազմ չապրելու հետևանքով բացասական վերաբերմունք է դրսևորում սեռական կյանքի նկատմամբ: Նա սկսում է խուսափել ամուսնու հետ կենակցելուց, որը օրգազմով չավարտվող սեռական գրգռվածությունից բացի ուրիշ ոչինչ չի տալիս և տհաճ նստվածք է թողնում: Նման հանգամանքներում որոշ կանանց մոտ զզվանք է առաջանում սեռական կյանքի նկատմամբ և դա ամուսնուց չեն թաքցնում: Սեռական հարաբերությունից խուսափելու համար նրանք դիմում են տարբեր խորամանկությունների, օրինակ` հիվանդ են ձևանում, գանգատվում են գլխացավից և նորմալ սեռական հարաբերությանը խոչընդոտող այլ պատճառներ փնտրում: Երբեմն դիտավորյալ ինչ-որ տնային գործ են սկսում` սպասելով մինչև ամուսինը քնի, և դրանից հետո են միայն անկողին մտնում: Նման դեպքում ամուսինը հաճախ չի հասկանում, թե ինչ է կատարվում կնոջ հետ, և դիմում է բժիշկ-սեքսոպաթոլոգի` գանգատվելով, որ ՙիր բախտը չի բերել, ամուսնացել է «սառը»կնոջ հետ, որը չի ցանկանում իր հետ սեռական հարաբերություն ունենալ»:
Ամուսինը չի հասկանում, չի գիտակցում, որ հենց իր մեղքով է ստեղծվել այդպիսի իրավիճակ և հենց ինքը կարիք ունի փոխվելու կամ բուժվելու: Կամային հատկությունից զուրկ, թույլ տղամարդիկ կորցնում են հետաքրքրությունը սեփական կնոջ նկատմամբ և սկսում են իրենց սեռական ցանկությունները բավարարել ուրիշ կանանց հետ: Իսկ դա ընտանիքը քայքայելու վտանգ է պարունակում:
Ասենք, որ սեռական ակտի ժամանակ կնոջ «սառնությունը» թեև չի խոչընդոտում, որ տղամարդն օրգազմ ապրի, բայց, այնուամենայնիվ, նրա մոտ սեռական որոշակի անբավարարվածության զգացում է առաջացնում:
- Նևրոզ
Երկարատև սեռական անբավարարվածության պատճառով կնոջ մոտ կարող են առաջանալ նևրոտիկ տարբեր ռեակցիաներ: Այդպիսի կանայք հաճախ են ունենում գլխացավեր, գերհոգնածության զգացում, կորցնում են հետաքրքրությունը կյանքի և իրենց ընտանիքի նկատմամբ, վատ են քնում, դառնում են դյուրագրգիռ` վիճելու և կռվելու պատրաստ: Որոշ դեպքերում նշված ախտանիշներն այնքան ուժեղ են արտահայտվում, որ ռեակտիվ (նևրոտիկ) դեպրեսիայի պատկեր է ստեղծվում: Նևրոզի կամ այդ տիպի դեպրեսիայի բուժման նպատակը հաճախ սեռական կյանքի կարգավորումն է: Սակայն շատ դեպքերում ամուսինները չափազանց ուշ են դիմում սեքսոպաթոլոգի` այն ժամանակ, երբ նրանց միջև ծագած տարաձայնություններն ու գժտությունները դժվար է լինում վերափոխել սիրո, նվիրվածության, հարգանքի զգացումների, որոնցով էլ զգալի չափով պայմանավորված է սեռական կյանքի «եղանակը»:
- Փոքր կոնքի օրգանների հիվանդություններ
Տևական սեռական անբավարարվածության` օրգազմի բացակայության հետևանքով շատ հաճախ կնոջ փոքր կոնքի օրգանների շրջանում սկսվում են բորբոքային երևույթներ, որոնք արյունականգի հետևանք են, իսկ դա էլ հենց նպաստում է բորբոքումների առաջացմանը: Հետևաբար այդպիսի կանայք հաճախ ունենում են արգանդափողերի, արգանդի լորձաթաղանթի բորբոքումներ, ինչի պատճառով էլ կարող են ընդհանրապես չհղիանալ: Այս դեպքում դեղորայքային բուժմամբ, սովորաբար, վիճակը բարելավվում է, որը, սակայն, կարճ է տևում. լիարժեք բուժման մասին կարելի է խոսել միայն հիվանդության հիմնական պատճառը վերացնելուց, այսինքն` սեռական կյանքը կարգավորելուց հետո:
Ամուսնական չկարգավորված սեռական կյանքը և կնոջն օրգազմի չհասցնելու անհնարինությունը կարող են տղամարդու նյարդային խանգարումների պատճառ դառնալ: Նման հանգամանքներում վիրավորվում է տղամարդու ինքնասիրությունը, նա սկսում է վախենալ, որ կինը կարող է իր սեռական ցանկությունը բավարարել ուրիշ տղամարդու հետ: Դրանից տղամարդու մոտ կարող են առաջանալ նևրոզին բնորոշ ախտանիշներ` գերհոգնածություն, անքնություն, դյուրագրգռություն, գլխացավեր և այլն:
Կնոջ սեռական ցանկությունը բավարարել չկարողանալու պատճառով տղամարդկանց մոտ կարող է առաջանալ թերարժեքության բարդույթ և ամեն հարցում կնոջը զիջելու հակում: Նա կնոջ նկատմամբ դառնում է չափազանց պատրաստակամ, աշխատում է նրան զիջել յուրաքանչյուր քայլափոխի: Դրանով նա կարծես ձգտում է քավել իր «մեղքը»: Շատ դեպքերում կինը սկսում է չարաշահել ամուսնու այդպիսի վերաբերմունքն ու աշխատում նրան առավելագույնս իրեն ենթարկել: Հաճախ նա հասնում է այն աստիճանի, որ փաստորեն դառնում է ընտանիքի «գլուխը», իսկ ամուսինը համարյա զրկվում է ձայնի իրավունքից: Ի դեպ, այսպիսի իրավիճակը նույնպես չի բավարարում կնոջը, քանի որ նրա խառնվածքին բնորոշ չէ ամուսնական կյանքում բացարձակ իշխանության ձգտելը. նա պահանջ է զգում ուժեղ և բարի մի տղամարդու, որին կարելի է հանգիստ վստահել: Բացի այդ, ընտանիքում ձայնի իրավունք չունեցող ամուսինը կորցնում է կնոջ հարգանքը. մի բան, որն իր հերթին բացասաբար է անդրադառնում սեռական ակտի ժամանակ նրա զգացմունքների վրա: Այդպիսի տղամարդը հաճախ կնոջ մոտ զզվանք է առաջացնում` որպես սեռական զուգընկեր: Եվ, չնայած ամուսնու հնազանդությանը, ամուսինների միջև եղած տարաձայնություններն ու բախումները չեն դադարում:
Ամուսինները խորհրդի և բուժման համար պետք է բժշկի դիմեն ժամանակին, քանի դեռ իրենց սերը չի մարել, քանի դեռ չեն կորցրել հարգանքը միմյանց նկատմամբ: Կլինիկական պրակտիկայում հանդիպում են դեպքեր, երբ ժամանակին ու ճիշտ ձեռնարկված բուժման շնորհիվ կարճ ժամանակում կարգավորվում է ամուսնական կյանքի ռիթմը, և 10-15 տարի անց ամուսինները յուրատեսակ «մեղրամիս» են ապրում:

Կարդացեք նաև

Առողջապահության համակարգի առաջին պարբերականը`«Առողջապահություն» հանդեսը հիմնադրման օրվանից զինվորագրվել է բժշկական գիտելիքների, բուժման նորագույն մեթոդների, առաջավոր փորձի տարածման...


Հանրապետության առողջապահության նախարարությունը խիստ կարևորում է աղետի գոտու բնակչության առողջության պահպանման խնդրի կարգավորումը...


Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում սեպտեմբերի 13-16-ը տեղի ունեցած Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային կոմիտեի 60-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցում էին 53 երկրների 300 ներկայացուցիչներ...


ՀՀ առողջապահության նախարարության առաջնահերթ խնդիրներից է մարզային հիվանդանոցների վերանորոգման ու ժամանակակից բուժսարքավորումներով հագեցման աշխատանքների կազմակերպումը...


Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առողջապահության նախարար Չեն Չժուի հրավերով վերջերս Չինաստանում էր գտնվում ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի գլխավորած պատվիրակությունը...


Պատկերացնու՞մ եք, թե ինչպիսի ափսոսանք ու հիասթափություն կապրեր հանրապետության ողջ բժշկական հասարակայնությունը, հատկապես Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ողջ կոլեկտիվն ու ուսանողությունը..

Բանալի բառեր. թիմիդին-ցԱՄՖ, պրոլիֆերատիվ ակտիվություն, RD բջջային կուլտուրա, ԴՆԹ-ի քանակը կորիզներում
Հայտնի է, որ բջջի վրա ազդող արտաքին գործոնները բազմազան են, որոնց ազդեցությունն իրականանում է որոշակի և կարևոր գործոնների միջոցով...

Բանալի բառեր. կաթնաթթվային բակտերիաներ, կաթնամթերքներ, կոնսերվանտներ, սորբինաթթու, լակտոբացիլներ, ստրեպտոկոկեր
Ներածություն
Սննդի արդյունաբերության մեջ օգտագործում են տարբեր տեսակի կոնսերվանտներ` որպես միկրոօրգանիզմների աճը ճնշող արդյունավետ ինհիբիտորներ...

Բանալի բառեր. ալերգիկ ռինիտ, մոմետազոն ֆուրոատ
Ռինոսինուսիտ անվանում են քթի և նրա հարակից խոռոչների լորձաթաղանթի բորբոքային հիվանդությունները: Քթի խոռոչի լորձաթաղանթի բորբոքումները, այսինքն` ռինիտները...

Բանալի բառեր. քնի օբստրուկտիվ ապնոէ, խռմփոց
Քունն օրգանիզմի կենսագործունեության պարտադիր և կարևորագույն մասն է: Ներկայումս զարգացած երկրներում քնի խանգարումներին շատ մեծ ուշադրություն է դարձվում...

Բշտախտ անվան տակ միավորվում են այն հիվանդությունները, որոնց ժամանակ մաշկի և լորձաթաղանթների վրա գոյացող առաջնային և հիմնային տարրը շճային բուշտն է...

Յուրաքանչյուր մարդ անկրկնելի է և ինքնատիպ: Ինչպես որ չկան երկու իրար նման տերևներ, այնպես էլ չկան երկու իրար նման մարդիկ: Այնուամենայնիվ, կնոջ և տղամարդու միջև եղած տարբերություններն առավել ցայտուն են և...

Արյունը հեղուկ հյուսվածք է, որը կազմված է պլազմայից և ձևավոր տարրերից` էրիթրոցիտներից, լեյկոցիտներից և թրոմբոցիտներից: Օրգանիզմում այն շրջանառում է արյունատար փակ համակարգում, որի կենտրոնական օրգանը սիրտն է...

«Ապագան պատկանում է կանխարգելիչ բժշկությանը»:
Ն.Ի. Պիրոգով
Բոլոր հիվանդությունների շարքում սիրտ-անոթային հիվանդությունները շարունակում են մնալ աշխարհում ամենատարածվածը` դառնալով ընդհանուր մահացության ավելի քան 50%-ի պատճառը. տարեկան շուրջ 17 մլն մարդ մահանում է այդ հիվանդություններից...


Առողջ սնունդ ասելով հասկանում ենք ռացիոնալ սնունդ, որն օրգանիզմի ֆիզիոլոգիական պահանջները բավարարող անհրաժեշտ սննդանյութերի և էներգիայի աղբյուրն է և որը կարևոր նշանակություն ունի օրգանիզմի բնականոն կենսագործունեության համար...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն